Լրահոս

26.03.2018 14:33


Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել

Մարտի 26-ին, ժամը 09:41-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այգում հայտնաբերվել է մեկ հակատանկային արկ:

Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը:

Այս խորագրի վերջին նյութերը