«WikiLeaks»-ը պատմել է բալթյան երկրներին Ռուսաստանից պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրի մասին
2010թ. սկզբին ՆԱՏՕ-ն մշակել է Էստոնիային, Լատվիային և Լիտվային պաշտպանելու ծրագիր այն դեպքում, եթե Ռուսաստանը նախահարձակ լինի։ Գաղտնի ծրագրի մասին խոսվում է «WikiLeaks»-ի տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մեջ։ Այս մասին այսօր գրել է «The Guardian»-ը։
Ռուսաստանի նախահարձակ լինելու պարագայում բալթյան երկրների պաշտպանության ծրագիր մշակելու որոշումն ընդունվել է ՆԱՏՕ-ի հրամանով՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի պնդմամբ։ «WikiLeaks»-ի տնօրինության տակ գտնվող հաղորդագրության մեջ, որը ստորագրված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից, խոսվում է այն մասին, թե այդ ծրագիրը դառնալու է «սառը պատերազմից» հետո Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմավարության ամենամեծ վերանայումը։
Բրիտանական թերթը գրում է, թե ծրագիրը նախատեսում է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանի համար պաշտպանության նոր համակարգ կմշակի, որում կընդգրկվեն Բալթիայի երկրները և Լեհաստանը։ Պաշտպանիչ համակարգը, որը ստացել է «Eagle Guardian» («Պահապան արծիվ») ծածկանունը, նախատեսում է, որ Ռուսաստանի նախահարձակ լինելու դպքում ռազմական գործողությունների ժամանակ գործի կդրվեն ՆԱՏՕ-ի ինը՝ ամերիկյան, գերմանական, բրիտանական և լեհական դիվիզիաները։ Ծրագրվում է Գերմանիայի և Լեհաստանի հյուսիսային նավահանգիստներ ուղարկել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմանավերը։
Տարածաշրջանի համար նոր պաշտպանիչ համակարգով առաջին զորավարժությունները ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել 2011թ. սկզբներին։ Այս մասին նույնպես նշված է «WikiLeaks»-ի տնօրինության տակ գտնվող փաստաթղթերում։