Լրահոս

11.02.2010 15:37


Աբդուլլա Գյուլը պատասխան նամակն է հղել Սերժ Սարգսյանին

Աբդուլլա Գյուլը պատասխան նամակն է հղել Սերժ Սարգսյանին

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պատասխան նամակն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Գյուլի նամակում, որը տեղադրված է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջում, նշված է, որ Անկարան ունի քաղաքական կամք՝ շարունակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ինձ ուղղված նամակի համար, որը Դուք գրել էիք ինքնաթիռով Թուրքիայի վրայով թռչելիս։ Ընդունե՛ք իմ հարգանքները Ձեր և հարևան հայ ժողովրդի հանդեպ։ Ես միանշանակ համաձայն եմ Ձեր մտորումների հետ՝ կապված երկու հարևանների միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հետ։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է հարգի ստանձնած պարտավորությունները։ Մենք գտնում ենք, որ երկկողմ հարաբերությունների հաստատումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հուսով եմ, որ այս գործընթացը կհասնի իր ավարտին, որի առաջխաղացմամբ անձամբ եմ զբաղվելու»,-նշված է Սերժ Սարգսյանին ուղղված Աբդուլլա Գյուլի նամակում։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ նախագահն ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահին, որում մասնավորապես ասված էր. «Երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն՝ գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»։

Ըստ «Regnum»-ի

Այս խորագրի վերջին նյութերը