Լրահոս

26.03.2018 11:27


Խոշոր ավտովթար Էջմիածնում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ն էլ բախվել է կայանված Nissan-ին

Խոշոր ավտովթար Էջմիածնում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ն էլ բախվել է կայանված Nissan-ին

Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրոմ։ Ժամը 22։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 71 QD 100 համարանիշի և Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արսեն Դարբինյանի վարած Opеl Astra մակնիշի 34 RP 138 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Opel-ը բախվել է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վլադիմիր Ամիրյանի կողմից ճանապարհի աջ հատվածում կայանված Nissan Tiida մակնիշի 35 ՕC 854 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Դարբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը