Գաղտնի՞ են պահում, թե Հայաստանը երբ կդառնա տարածաշրջանային կրթական կենտրոն
Այսօր «7օր»-ի թղթակիցը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանին խնդրել է մեկնաբանել այն փաստը, որ թեև Հայաստանը հայտարարել է, թե պետք է դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն, սակայն համաձայն մի շարք փորձագիտական հետազոտությունների՝ կրթական ոլորտում Վրաստանը Հայաստանից ավելի բարձր սանդղակում է։
-Դժվարանում եմ ասել, թե Վրաստանն ի՞նչ վիճակում է կամ ի՞նչ տեղում է, որովհետև կոնկրետ պետք է վերցնենք որոշակի վարկանիշային կազմակերպությունների անցկացրած հետազոտությունները, տեսնենք, թե ի՞նչ չափորոշիչներ են դրել իրենց վարկանիշների կազմման հիմքում, ու դրանից հետո որոշակի եզրակացություններ անենք և մեկնաբանենք,- պատասխանել է Ա. Դավթյանը։
Փոխարենը, փորձագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով, եթե անգամ այդ վարկանիշային կազմակերպությունների անցկացրած հետազոտություններից վերանանք, վրացական միջին օղակների չինովնիկների հետ BBC հեռուստաալիքի կողմից պարբերաբար անցկացվող հարցազրույցներն ապացուցում են, որ նրանք հրաշալի տիրապետում են անգլերենին։
-Իսկ մեզ մոտ նման բան չկա։ Մեզ մոտ ոչ մի լեզվով չի խոսում չինովնիկը՝ ներառյալ հայերեն,- «7օր»-ին ասել է Ա. Սեդրակյանը՝ հավելելով, որ մեր պետությունը «պրոֆեսիանալ ստեղծելու» պահանջարկը չի ձևակերպում։
-Երբ կարելի է կիստ-պռատ գիտելիքներով դառնալ օրենսդրական մարմնի ղեկավար, դատական մարնի կամ տնտեսական գործունեության մեջ կայանալ, հետևաբար կրթությունը պետք է անկում ապրի։ Ոչ մեկին չի կարելի մեղադրել՝ ո՛չ դպրոցներին, ո՛չ բուհերին, որովհետև նրանք սպասարկում են պետական պահանջարկը, իսկ պետական պահանջարկը ոչ պրոֆեսիոնալ մասսա ունենալն է։
Իսկ կրթական կենտրոն դառնալու մասին խոսակցությանն Ա. Սեդրակյանը թերահավատորեն է մոտենում.
-Մեր վարչապետը պարբերաբար երկնում է՝ կրթական կենտրոն պետք է դառնանաք, հետո՝ բանկային կենտրոն, արբանյակաշինության կենտրոն։ Ծիծաղելի խոսակցություններ են։
Ի դեպ, «7օր»-ի հարցին, թե 2010թ. Հայաստանն այդուհանդերձ կդառնա՞ տարածաշրջանային կրթական կենտրոն, ՀՀԿ պատգամավորն այսպես է պատասխանել.
-Միանգամից մեկ կամ նույնիսկ երկու տարվա ընթացքում դժվար է, ընդհանրապես, կրթության նման ոլորտում, որն իր մեջ նաև որոշակի պահպանողականության տարրեր է պարունակում, նման առաջընթաց ապահովել։ Չեմ կարծում։
Իսկ թե ե՞րբ այդ նպատակն իրականություն կդառնա, Ա. Դավթյանը չի ասել.

-Եկեք այդ հարցին չպատասխանեմ։
7or.am