Լրահոս

11.02.2010 14:53


Ժիրայր Սեֆիլյանը Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը բացասական է գնահատել

Ժիրայր Սեֆիլյանը Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը բացասական է գնահատել

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե  նոր շարժման ստեղծումն արդյոք նշանակո՞ւմ է, որ ինքը վերջնականապես անջատվել  է ՀԱԿ-ից և այլևս չի վերադառնա՝ ասել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ կարող էր, արեց և ինչ կարողանում է, անում ու անելու է։

-Մենք խնդիր չունենք պարտադրելու այդ մարդուն կամ ՀԱԿ-ին, որ դուք այդպես արեք։ Այդ մարդկանց գործունեության փիլիսոփայությունն այդ շրջանակում է, և ինչ կարող են, անում են։ Լավ բան լինի՝ մենք կողջունենք, իսկ մեր ուզածը եթե նրանք չեն անում, դա չի նշանակում, որ նրանց պիտի ասենք, որ դուք գործ չունեք, և դուք ոչինչ եք։ Ո՛չ, այդպիսի խնդիր չկա։ Մենք փորձելու ենք դա անել։ Մեզ հաջողվեց՝ ես վստահեմ, որ նրանք աջակցողի դերում պետք է լինեն, իրենց հաջողվի՝ մենք կաջակցենք։ Կարևորը՝ մենք խնդիր ենք դրել այս վիճակից դուրս գալու, և մենք չենք  հարմարվելու այս իրավիճակին։ Մենք չենք ձևավորում այն ուժը, որը հերթական ընտրություներին է մասնակցելու։ Ի տարբերություն մնացած բոլոր ուժերի,-նշել է նա։

Այնուհանդերձ, այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում  արտաքին քաղաքականությանը վերաբրող հարցերում Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը՝ նա պատասխանել է, թե երբեք չի թաքցրել իր տարաձայնություններն այդ կապակցությամբ։

-Ես Տեր-Պետրոսյանի և տերպետրոսյանական գաղափարները բացասական եմ գնահատել  և շարունակամում  եմ բացասական գնահատել,-ասել է նա։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը