Լրահոս

24.03.2018 22:39

«Շիրակ» օդանավակայանի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել են

Մարտի 24-ին, ժամը 18:41-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

***

Մարտի 24-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 64 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են 1 երկաթյա թիթեղ (մոտ 1,5 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

***

Մարտի 24-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 10 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը