Լրահոս

24.03.2018 21:36


Արմավիրի մարզում քամին վնասներ է հասցրել

Արմավիրի մարզում քամին վնասներ է հասցրել

Մարտի 24-ին, ժամը 17:22-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի կախովի առաստաղը քամուց պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի թիթեղյա առաստաղը՝ մոտ 2 քմ:

Տուժածներ չկան:

***

Մարտի 24-ին, ժամը 15:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 15:00-ի սահմաններում քամուց ամբողջությամբ պոկվել է տներից մեկի տանիքը (մոտ 50 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Նալբանդյանի համայնքապետին և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը