Տնտեսական

07.12.2010 14:01


«Սարդարապատ» շարժում. «Իշխանությունների մարտավարությունը եղել և մնում է լռությունը»

«Սարդարապատ» շարժում. «Իշխանությունների մարտավարությունը եղել և մնում է լռությունը»

Սանահինի  լոկոմոտիվային դեպոն  սահմանամերձ դեպո  է: Այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: 90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները  հրաժարվում  էին Հայաստանի բեռները  տեղափոխել  ադրբեջանցիներով  բնակեցված Մառնեուլի, Շուլավերի և Սադախլոյի ուղեմասերով, պատճառաբանելով այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայությամբ և նրանց նկատմամբ անհսկելիությամբ, որի հետևանքով երկաթուղում պարբերաբար կատարվել են ահաբեկչական գործողություններ:

Հայաստանի   բեռնափոխադրումները այդ իրավիճակում կատարվում էր բացառապես Սանահինի  լոկոմոտիվային բրիգադների  և դեպոյի աշխատակիցների ջանքերով:

Միայն 1994թ. Վրաստանի տարածքով  Հայաստան բեռնափոխադրումների ընթացքում տեղի են ունեցել 23 ահաբեկչական գործողություն, որից 13-ը Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո։

Ահաբեկչական գործողությունների ժամանակ պայթեցվել են ջերմաքարշեր, վագոններ, վառելիքով լի ցիստեռններ, ուղեմասերի գծահատվածներ, կամուրջներ և բոլոր  պայթեցումների  հետևանքները արագ արձագանքման շնորհիվ վերացվել են Սանահինի դեպոյի աշխատակիցների  ջանքերով:

Վերացնելով Սանահինի դեպոն և նրա որոշակի գործառույթները տալով Գյումրիի դեպոյին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, փաստորեն, նվազագույնը զրկում է Հայաստանին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու և կանխարգելելու  օպերատիվ միջամտությունից։

Դեպոյի աշխատակիցներին առ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը կերակրում է սին խոստումներով, թե, իբր, այդ տարածքում ինչ-որ արտադրամասի հիմնումը կապահովի անհրաժեշտ քանակի աշխատատեղեր։ Իրականությունն այն է, որ այսօր չկա այդ արտադրամասը և չկան համապատասխան աշխատատեղերը։

Ի՞նչ արձագանք են տվել և գործնական ի՞նչ քայլեր են ձեռնարկել Հայաստանի պատկան մարմինները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության գործողությունների նկատմամբ։

Առ այսօր ՀՀ իշխանությունների մարտավարությունը եղել և մնում է լռությունը և իրավիճակին համակերպվելը։

Այնինչ, իրապես,  կրկին անգամ վտանգվում է ՀՀ ազգային անվտանգությունը։

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը