Լրահոս

24.03.2018 19:29


Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մամիկոնյանց փողոցում հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով կոտրվել և ընկել է Volkswagen մակնիշի 99 PP 009 համարանիշի և Volkswagen մակնիշի 38 FF 388 համարանիշի ավտոմեքենաների վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենաները ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ թե ով է փոխհատուցելու մեքենայատերերի գումարը, դեռևս մնում է օդից կախված:

Այս պահին ճշտվում է, թե արդյոք զոհեր և վիրավորներ չկան, ճանապարհը նշված հատվածում փակ է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը