Լրահոս

24.03.2018 19:09


Եղվարդում քամուց վնասվել է դպրոցի տանիքը

Եղվարդում քամուց վնասվել է դպրոցի տանիքը

Մարտի 24-ին, ժամը 15:48-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված:

Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը:

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը