Լրահոս

11.02.2010 14:37


Իրանը նշում է իսլամական հեղափոխության տարեդարձը

Իրանը նշում է իսլամական հեղափոխության տարեդարձը

Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ավարտվում են 1979թ. իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված հանդիսության նախապատրաստական աշխատանքները։ Սակայն տոնախմբությունները Իրանում սկսվել են դեռևս փետրվարի 1-ին, երբ 31 տարի առաջ՝ երկարատև աքսորից հետո, երկիր վերադարձավ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլա Ռուխոլա Մուսավի Հոմեյնին։

Շահի գահընկեցությունից հետո Իրանը հայտարարվեց կղերական պետություն։

Իրանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել մասնակցել տոնական երթերին ու հանդիսություններին՝  դրանով իսկ ցույց տալով իրենց հավատարմությունը իսլամական հանրապետության արժեքներին և ավանդույթներին։ Այսօր երթի մանակիցների շարասյուները իրար միացել են Թեհրանի գլխավոր հրապարակում, որտեղ ելույթ է ունեցել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։

Այս խորագրի վերջին նյութերը