Լրահոս

11.02.2010 14:30


Ժիրայր Սեֆիլյան. «Այս ճահճից լուծում փնտրել հնարավոր չէ ո՛չ իշխանական ճամբարում, ո՛չ ընդդիմադիր»

Ժիրայր Սեֆիլյան. «Այս ճահճից լուծում փնտրել հնարավոր չէ ո՛չ իշխանական ճամբարում, ո՛չ ընդդիմադիր»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ ողջ հայ ժողովուրդը պետք է հավաքվի հայաստանակենտրոն ուժ ստեղծելու շուրջ։

-Այսօր քաղաքական դաշտն ամբողջությամբ դուրս է հայաստանակենտրոնությունից, այդպիսի քաղաքական ուժ  չկա։ Անշուշտ, բարեբախտաբար կան անհատներ, որոնք ունեն հայասատանակենտրոն գաղափարախոսություններ,-նշել է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ երկրում փոփոխությունները պետք է արվեն ոչ թե պարզապես իշխանափոխության համար, այլ պետք է ձգտել որակական փոփոխությունների։

 -Մեր՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը հենց այս նպատակի համար էր ծնված։ Մենք պետք է ձևավորենք մի նոր համակարգ, մի նոր դաշտ՝ այս ճահիճից և այս աղբանոցից դուրս գալու համար։ Քաղաքական դաշտն ամբողջությամբ  կարելի է համարել ճահիճ. այս ճահիճից լուծում փնտրել հնարավոր չէ ո՛չ իշխանական ճամբարում, ո՛չ ընդդիմադիր։ Այս ճահիճից դուրս պետք է գալ և ձևավորել նոր համակարգ՝ նոր արժեքներով։ Առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու՝ այդ համակարգը ձևավորելուց հետո պետք է ժողովրդին ասել՝ պատրաստվե՛ք, եկել է իշխանություն վերցնելու ժամանակը։ Ժողովուրդն այսօր պատրաստ չէ որևէ քաղաքական ուժի ետևից ամբողջությամբ գնալու։ Սա է մեր ցավը,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը