Լրահոս

24.03.2018 08:30


Վրաերթի են ենթարկվել 62-ամյա, 21-ամյա, 22-ամյա և 33-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 62-ամյա, 21-ամյա, 22-ամյա և 33-ամյա քաղաքացիներ

Մարտի 22-ին, ժամը 16.25-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 22-ին, ժամը 20.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 27 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 22 և 21 տարեկան երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 22-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի Մ1 ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը