Լրահոս

11.02.2010 14:12

Ցանկացած ամբիոն՝ ադրբեջանական հակաքարոզչությանը հակազդելու համար

Ցանկացած ամբիոն՝ ադրբեջանական հակաքարոզչությանը հակազդելու համար

Լոնդոնի «Չեթըմ հաուս»-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին «Հենարան» ակումբում խոսելիս ՀՀ ՊՆ հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը կարևորել է այն հանգամանքը, որ նախագահն իր ելույթում նշել է Նախիջևանի մասին։ Այդ հանգամանքը նա կարևորել է, քանի որ հաճախ ենք լսում, թե աշխարհը պատմական արդարությունը չի ընդունում, սակայն պետք է հաշվի առնել, որ նա այդքան էլ տեղեկացված չէ այդ խնդիրների արմատներին։

Նա նշել է, որ մեր դիվանագիտական պայքարում իբրև կռվան  հանդես է գալիս այն փաստարկը, որ Արցախն Ադրբեջանի կազմում անխուսափելիորեն հայաթափվելու է, սակայն եվրոպական հանրությանը հարկավոր էր նաև շատ դիպուկ և մատչելի օրինակ բերել, և այդ օրինակը բերվեց։

-Կարծում եմ, դահլիճում ներկա գտնվողներից շատ քչերը գիտեին, որ Նախիջևանը ժամանակին եղել է հայաբնակ և հայաթափվել է։ Եվ Նախիջևանը, փաստորեն, ծառայեց այն վառ օրինակը, թե ինչ կարող է լինել Արցախի հետ, եթե ադրբեջանական տեսակետը երբևէ հաղթանակի,- ասել է Դ. Ջամալյանը։

Նա նշել է, որ որպեսզի աշխարհը հակամարտության բուն ընթացքն ու ծագումնաբանությունը լավ պատկերացնի, հարկավոր է օգտագործել միջազգային ցանկացած հեղինակավոր ամբիոն. «Ադրբեջանական հակաքարոզչությանը հակազդելու համար, ըստ էության, ցանկացած ամբիոն նպաստավոր է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։