Լրահոս

11.02.2010 14:07

Ժիրայր Սեֆիլյան. «Թուրքիան ձգտում է առավելագույնը ստանալ այս ամբողջ իրավիճակից»

Ժիրայր Սեֆիլյան. «Թուրքիան ձգտում  է առավելագույնը ստանալ այս ամբողջ իրավիճակից»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի շարունակությունը, այսպիսի պետություն ունենալու պայմաններում, միայն  ի վնաս մեզ կարող է լինել։

-Թուրքիան ձգտում  է մաքսիմումը ստանալ այս ամբողջ իրավիճակից։ Նրանք ցանկանում են հայկական կողմից կորզել հնարավորինս շատ։ Նրանք  ցանկացած ժամանակ պատրաստ են ստորագրել այս արձանագրությունները, բայց երբ տեսնում են, որ իրենց հետ հարաբերվող կողմը՝ հանձին ՀՀ-ի, չպետություն է (չկա պետություն, այլ կան մի խումբ մրադիկ, որ ունեն անձնական շահեր), փորձում են օգտագրծել հնարավորությունն ու հայ ժողովրդի վերջին ներուժը խլել մեր ձեռքից։ Խոսքն ազատագրված տարածքների մասին է,-նշել է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, սակայն, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին ուղղված բոլոր ջանքերը ջուրն են թափվելու գերտերությունների շահերի բախման պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։