Գագիկ Մելիքյան. «ԼՂՀ անկախության ճանաչումը մեզ համար ինքնանպատակ չէ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն ինչպե՞ս կքվեարկի «Ժառանգություն» կուսակցության առաջարկած' «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծին, և արդյոք ՀՀ-ն միայն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելո՞ւ դեպքում կճանաչի ԼՂՀ անկախությունը՝ ասել է.
-ՀՀԿ-ն երբեք չի ձգտում պատերազմի և երբեք չի ձգտում այն պահին, որպեսզի Ադրբեջանը անպայման պատերազմ հայտարարի, այնուհետև Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ ԼՂՀ անկախության ճանաչումը մեզ համար ինքնանպատակ չէ, և քանի դեռ ընթանում է բանակցային գրծընթացը, որը մեր կողմից տարվում է միայն այդ նպատակով՝ ԼՂՀ միջազգային ճանաչում, մենք չենք ցանկանում մեր առաջընթաց քայլերով՝ ԼՂՀ ճանաչմամբ, տապալել բանակցային գործընթացը։ Մենք ցանկանում ենք, որ բանակցային գործընթացով միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը, և ամեն ինչ անում ենք այդ նպատակին հասնելու համար։ Հակառակ պարագայում, եթե մենք համաձայնություն չունենանք, և Ադրբեջանը մեզ պարտադրի պատերազմ, ապա մեր առաջին քայլը կլինի ԼՂՀ անկախության ճանաչումը, ռազմական պայամանագրի կնքումը ԼՂՀ-ի հետ և ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության ու նրա ժողովրդի անվտանգության ապահովումը։ Ինչ վերաբերում է օրինագծին, ասեմ՝ իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ հարցը դրվելու է քվեարկության։ Երբ որ հարցը կդրվի քվեարկության, այդ ժամանակ կպատասխանեմ, թե ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն։ Գուցե հարցը քվերակության չի՞ դրվում։
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ, անդրադառնալով այս հարցին, ասել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ կան ուղղություններ, որոնք որևէ քայլ անելուց առաջ պետք է հաշվի առնել, և պետք է նպատակահարմար պահ գտնել ԼՂՀ անկախության ճանաչման համար, քանի որ մենք արդեն ուշացել ենք։
-Լավ կլինիր, որ ավելի վաղ ճանաչեինք,-ընդգծել է նա։

7or.am