Լրահոս

11.02.2010 12:25

Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել Կիպրոսի գրավյալ տարածքներից

Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել Կիպրոսի գրավյալ տարածքներից

Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել Կիպրոսի գրավյալ տարածքներից և Կիպրոսի հարցի կարգավորումն ապահովելու ուղղությամբ որոշակի միջոցներ ձեռնարկել։

Բրյուսելում երեկ ընդունված բանաձևում, որը վերաբերել է Եվրամիություն մուտք գործելու նպատակով Անկարայի ստանձնած պարտավորությունների կատարման գնահատականներին, խորհրդարանականներն ընդգծել են, որ Թուրքիայի ղեկավարությունը պետք է ստեղծի «բանակցությունների ընդունելի մթնոլորտ»՝ Կիպրոսի հյուսիսային հատվածից զորքերն անհապաղ դուրս բերելու ճանապարհով։

Փաստաթուղթը նաև կոչ է անում՝ հանուն այդ նպատակների ձեռնամուխ լինել կղզում թուրք վերաբնակիչների խնդրի լուծմանը և ապահովել մակուսացաված ու այս պահին  չբնակեցված Ֆամագուստ քաղաք նրա օրինական բնակիչների վերադարձը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984թ. 550 բանաձևի։

Եվրոպացի խորհրդարանականները ցավ են հայտնել, որ Թուրքիան արդեն չորրորդ տարին անընդմեջ հրաժարվում է արձանագրություն կազմել Եվրամիության հետ մաքսային միություն ստեղծելու վերաբերյալ, ըստ որի Անկարան կպարտավորվի ծովային և օդային նավահանգիստներ բացել ԵՄ-ի բոլոր երկրների փոխադրամիջոցների համար։ Բանաձևում ընգծվում է, որ արձանագրության պայմանները ամբողջությամբ չկատարելու Թուրքիայի չկամությունը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ Եվրամիություն Թուրքիայի մուտքի վերաբերյալ բանակցությունների ճանապարհին»։

Իր հերթին Թուրքիայի պետնախարար, Եվրամիության հետ բանակցությունների թուրքական պատվիրակության նախագահ Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիայի համար Եվրամիությանն անդամակցելը մեծ նշանակություն ունի։ «Սակայն այդ անդամակցության նշանակությունն այնքան մեծ չէ, որպեսզի Թուրքիան զոհաբերի Կիպրոսը»,-ասել է Բաղըշը։ Նա ընդգծել է, որ կիպրյան հիմնահարցը Թուրքիան դիտարկում է որպես ազգային խնդիր։

Ըստ «ИТАРъТАСС»–ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։