Լրահոս

22.03.2018 11:30


Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը

Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հենրիխ Մխիթարյանը մրցանակը ստանալու արարողությանը:

Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 190 միավոր՝ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դառնալով Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Այս խորագրի վերջին նյութերը