Լրահոս

11.02.2010 11:05


Ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը և ամբողջ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։

Համաձայն տեղեկատվության՝ ադրբեջանցիները փոքր տրամաչափի զենքից կրակ են բացել ղարաբաղյան կողմի վրա, ինչպես նաև դիպուկահարների կողմից կրակ է բացվել Հորադիսի, Ջաբրաիլի և այլ տարածքների ուղղությամբ։

-ԼՂՀ  բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք գործողություններ,-ընդգծված է հայտարարության մեջ։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը