Լրահոս

11.02.2010 10:59

Իսրայելի արտգործնախարարը Ադրբեջանում մեղադրել է Թուրքիային

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Բաքու կատարած եռօրյա պաշտոնական այցի ժամանակ նշել է, որ վերջին տասնամյակներում Իսրայելը ձգտում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն թուրքական դիվանագիտության վերջին քայլերն Իսրայելի համար անընդունելի են։ Իսրայելի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել փոխել վերաբերմունքն իր պետության նկատմամբ։

-Չեմ կարծում, թե Բաքվում Լիբերմանի արած հայտարարությունները կանդրադառնան թուրք-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների վրա,-մեկնաբանելով հրեական պետության նկատմամաբ Թուրքիայի անբայրացկամ տրամադրվածության վերաբերյալ Իսրայելի արտգործնախարարի՝ Թուրքիային ուղղված մեղադրանքները՝ «Vesti.az»-ին ասել է քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։