Լրահոս

11.02.2010 09:52

Յանուկովիչը Տիմոշենկոյին կոչ է արել հրաժարական տալ

«Մարզերի կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին կոչ է արել ճանաչել «ժողովրդի կամարտահայտության» արդյունքները և քաղաքական ճգնաժամից խուսափելու համար հրաժարական տալ։

Յանուկովիչը շոշափել է նաև տնտեսական ճգնաժամի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը։ Նրա խոսքերով՝ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում Ուկրաինային անհրաժեշտ կլինի թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի օգնությունը։ Միաժամանակ, սակայն, Յանուկովիչն ընդգծել է, որ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունը Ռուսաստանի և նախկին սովետական մյուս այլ պետությունների  հետ հարաբերություններին կտրվի։

Ի դեպ, Տիմոշենկոն մտադիր էր մամուլի ասուլիսի միջոցով ուկրաինացիներին դիմել նախ փետրվարի 8-ին, այնուհետև 9-ին, սակայն այդպես էլ մինչ այժմ չի մեկնաբանել նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։