Լրահոս

11.02.2010 09:04


Թուրքագետ. «Հայկական կողմը այդքան էլ պատրաստ չէ հայ-թուրքական սահանի բացմանը»

Հայ-թուրքական հարաբերություների կարգավորման թեմայով Գյումրիում հրավիրված քննարկման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարայանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերություների կարագավորման նախաձեռնությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերից է բխում և պաշտոնական Երևանը այստեղ շատ քիչ դերակատարություն ունի։  «2009թ-ի ընթացքում 10 տարվա քայլերը մեկ տարում անելը արդյունք է, ոչ թե Երևանի դիվանագիտական խելացիության, Բաքվի կամ Անկարայի ռազմավարական խելացիույթան, այլ ավելի շատ, արդյունք է այն բանի, որ գերտերությունները հասել են ինչ որ պայմանավորվածության հայ-թուրքական հարաբերությունների առումով»,-ասել է թուրքագետը։

Վերջինս նաև նշել է, որ հայկական կողմը դեռևս այդքան էլ պատրաստ չէ հայ-թուրքական սահանի բացմանը. «Հայաստանը դեռ պատրաստ չէ միանշանակ, լիարժեք հարաբերությունների սկսմանը, այսինքն մեր մաքսային օրենսգիրքը համապատասխան չէ, մեր միգրացիոն օրենսգիրքը համապատասխան չէ, եթե ասենք սահմանները բացելուց հետո 50 հազար քուրդ քաղաքական ապաստարան ուզեն Հայաստանից մենք ի՞նչ ենք անելու»։

Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմային անդրադառնալով՝ քաղաքագետ Միքայել Զոլյանը հայտարարել է.

-Ինձ թվում է, որ Ցեղասպանության ճանաչումը մենք ինչ-որ տեղ դարձրել ենք գերնպատակ և հենց նպատակ՝ նպատակի համար: Այսինքն ի՞նչ կլինի, որ Ցեղասպանությունը ճանաչվի։ Ենթադրենք, Ամերիկայի Միացյալ Նահնգները ճանաչեց Ցեղասպանությունը. հետագա մեր քայլե՞րը, հետագա Թուրքիայի քայլերը, ի՞նչ որ պարատավորություն ու՞նի Թուրքիան: Իմ կարծիքով, գուցե նաև,  այս փուլում մեզ համար  հոգեբանական առումով ամենավատ բանը կլինի այն, եթե Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը