Լրահոս

19.03.2018 23:09


Մուսալեռի մոտ 06-ը մխրճվել է կայանված բեռնատար ГАЗель-ի մեջ. կա 1 զոհ

Մուսալեռի մոտ 06-ը մխրճվել է կայանված բեռնատար ГАЗель-ի մեջ. կա 1 զոհ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան Էջմիածին ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, ВАЗ 2106 մակնիշի 35 OQ 906 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար ГАЗель մակնիշի 783 SL 64 համարանիշի ավտոմեքենայի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նույն բաժնի քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը