Լրահոս

19.03.2018 16:50


Միկրովատոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հետույքին

Միկրովատոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հետույքին

Մարտի 18-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ղ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց թիվ 35 երթուղու միկրովատոբուսը կանգառից դուրս կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արտակ Ղ.-ին խոհանոցային դանակով հարվածել է 1989 թ. ծնված Արթուր Հ-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.20-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը