Լրահոս

19.03.2018 10:52


Խոշոր ավտովթար Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ օդանավակայանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Արման Բեգլարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 24 ԼՕ 200 համարանիշի և 28-ամյա Անդրանիկ Գալստյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 AX 495 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ա. Բեգլարյանը, ուղևոր՝ 28-ամյա Հայկ Մանուչարյանը, ВАЗ 21099-ի վարորդ Ա. Գալստյանը, նրա ուղևոր՝ 25-ամյա Հարություն Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Բժիշկները Ա. Գալստյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը