Այսօր ԱԺ-ի նիստում շատ զվարճալի իրավիճակ է արձանագրվել: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ուշացել է և նշված ժամանակին չի հասցրել օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնել:
Մինչև այդ քարտուղարության աշխատակիցը մոտեցել է նախորդ հարցը ԱԺ ամբիոնից ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանին և ինչ-որ բան խնդրել, ինչին ի պատասխան Վ. Բոստանջյանը վրոդովված հայտարարել է' ես չեմ կարող արհեստականորեն երկար խոսել:
Պատգամավորները ստիպված են եղել մի քանի րոպե քար լռության մեջ սպասել, թե երբ նիստերի դահլիճ կհասնի Շավարշ Քոչարյանը: Քիչ անց տեսնելով, որ փոխարտգործնախարարն ուշանում է' նիստը վարող ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդմիջում է հայտարարել, սակայն հենց այդ պահին ուշացած աշակերտի նման Շավարշ Քոչարյանը շնչակտուր ներս է մտել դահլիճ: Մոտենալով ամբիոնին' նա Ս. Բալասանյանից է տեղեկացել, թե կոնկրետ ո՞ր օրինագիծը պետք է ներկայացնի, իսկ հետո, ամբիոնից իջնելով, շփոթահար չի իմացել, թե որտե՞ղ պետք է նստի:
Շավարշ Քոչարյանը վազո՞ւմ էր խորհրդարանի շենքում

7or.am