Լրահոս

18.03.2018 11:37


Դեբեդ գետից 70-ամյա քաղաքացու դի են դուրս բերել

Դեբեդ գետից 70-ամյա քաղաքացու դի են դուրս բերել

Մարտի 18-ին, ժամը 09:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեղակայված պղնձամոլիբդենային գործարանի մոտակայքում՝ Դեբեդ գետում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Գ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը