Լրահոս

10.02.2010 17:20


Ոստիկանապետն անդրադարձել է Գևորգ Մհերյանի սպանությանը

Ոստիկանապետն անդրադարձել է Գևորգ Մհերյանի սպանությանը

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության գործին՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրավիրված ասուլիսում ասել է, թե չկա հանցագործության դեպք, որը չի բացահայտվում.

-Շուտ թե ուշ բոլոր հանցագործությունները բացահայտվում են, և ես էլ այն կարծիքին եմ, որ բոլոր հանցագործությունները ենթակա են բացահայտման։ Բայց կան դեպքեր, որոնք իրոք դժվար են,-նկատել է ոստիկանապետն ու նշել, թե այդպիսի գործերից է նաև փոխոստիկանապետ Գ. Մհերյանի սպանությունը։

-Ես արդեն հայտարարել եմ, որ ունենք կալանավորված անձինք։ Այս պահին նրանց հետ մանրակրկիտ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում։

Ա. Սարգսյանն ասել է, թե վերոնշյալ գործը երբևէ իրենց ուշադրության կենտրոնից դուրս չի գալու, և ավելացրել, որ ինքն առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու Գ. Մհերյանի սպանության բացահայտմանը.

-Անելու եմ ամեն ինչ, հնարավորն ու անհնարը, որպեսզի սպանությունը բացահայտվի։ Իմ աշխատանքի հետագա գնահատականը տալուց ես անպայման այդ էջին կանդրադառնամ։ Եթե այս հանցագործությունը բացահայտվել է, կնշանակի՝ ես էլ պրոֆեսիոնալիզմի մասին մի քիչ ավելի երկար կխոսեմ։

Ոստիկանապետը խնդրել է զինվել համբերությամբ և սպասել.

-Չեն սառում այս աշխատանքները,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը