Լրահոս

18.03.2018 09:01


Խոշոր վթար Կոտայքում. «Ford Focus»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Խոշոր վթար Կոտայքում. «Ford Focus»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը եղել է Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը, իսկ ուղևորները՝ նույնպես եղել են անչափահասներ: Ավտոմեքենան, որի անվահեծանները կոտրվել էին, ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը