Փետրվարի 11-ը Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է
Այս տարի փետրվարի 11-ին' Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղևոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն' Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին և բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:
428թ. Հայաստանում վերջ դրվեց Արշակունյաց թագավորությանը: Հայաստանի պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն և մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը' Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահելու հարցում և 449թ. մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրվում է ընդունել զրադաշտական կրոնը:
Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի և կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում և պատասխանում Հազկերտին. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ սուրը և ոչ հուրը, ոչ ջուրը և ոչ էլ որևէ այլ դառն հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, և մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն արա, ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ոչ երկրի վրա ուրիշ տեր կընդունեք քո փոխարեն և ոչ էլ երկնքում ուրիշ Աստված' Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա»:
Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին և 451թ. գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան և հասնում Արտազ գավառ' բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էր' հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգևորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, Սրբերի նշխարներով և անգամ եկեղեցական նվիրապետությամբ' կաթողիկոսից մինչև սաղմոսասաց:
Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինվորների հետ նահատակվում է Վարդանը, և նրա հետ 7 երևելի նախարարներ' Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը' իրենց տոհմակից ազնվականներով' 296 հոգի:
Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականը' ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:
Ճակատամարտին մասնակից էին նաև հոգևորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայությունը մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից էին Ս. Ղևոնդյանները: Ս. Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղևոնդյանց տոնը' իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս նախապատրաստողների:
Փետրվարի 11-ին' Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան