Լրահոս

07.12.2010 13:35


Այս տարի Հայաստանում գրանցվել է 36 երկրաշարժ

Այսօր հրավիրված ասուլիսում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառոյության պետ Ալվարո Անտոնյանը ասել է, որ սեյսմիկ ակտիվությունը Հայաստանում գտնվում է նորմայի սահմաններում։ Նա ներկայացրեց, որ Հայաստանում այս տարվա դրությամբ գրանցվել է 36 երկրաշարժ։

-Հայաստանը երկրաշարժերի կանխատեսման խնդրում առաջատարներից մեկն է, և մշակված է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման հզոր համակարգ,-նշել է Ալվարո Անտոնյանը։ «Այդ համակարգի արդյունավետության արդյունք է այն, որ մեզ նախօրոք հայտնի է եղել Ջերմուկում տեղի ունեցած երկրաշարժերի վտանգավոր կետերը»,- ավելացրել է սեյսմիկ ծառայության պետը։

Անդրադառնալով Երևանի սեյսմիկ իրավիճակին՝ Անտոնյանը նշեց, որ մայրաքաղաքում սեյսմիկ վտանգը կազմում է 9 բալ, սակայն խորհրդային տարիներին կառուցված շենքերը կարող են դիմանալ 7 բալ երկրաշարժի, իսկ ինչ վերաբերում է նորակառույց շենքերին՝ նրանք բավականին սեյսմակայուն են, բայց ուսումնասիրված չեն նրանց գրունտային հիմքերը։ Նա նաև ավելացրեց, որ նորակառույցները կառուցվում են սեյսմիկ ռիսկի տեսակետից անթույլատրելի հեռավորությունների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը