Լրահոս

10.02.2010 16:48


Հայ–թուրքական արձանագրությունները կներկայացվեն ԱԺ վավերացմանը

Հայ–թուրքական արձանագրությունները կներկայացվեն ԱԺ վավերացմանը

ՀՀ նախագահն իր աշխատակազմին հանձնարարել է հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել խորհրդարանի վավերացմանը։ Այս մասին Լոնդոնից փոխանցել է «Մեդիամաքսի» թղթակիցը։ Նա հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է արել այսօր՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթ ունենալիս։

Տեղեկությունը պաշտոնապես հաստատելու համար «7օր»-ը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմին, որտեղից խոստացել են մեկ ժամվա ընթացքում տեղեկություն հաղորդել։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը