Աշխարհ

16.03.2018 12:17


Հայը Կալիֆոռնիայում տարեց կնոջ է վրաերթի ենթարկել և փախուստի դիմել

Հայը Կալիֆոռնիայում տարեց կնոջ է վրաերթի ենթարկել և փախուստի դիմել

ԱՄՆ-ում ձերբակալվել է Գլենդելի 44-ամյա բնակիչ Վանո Աստվածատուրյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Կալիֆոռնիայում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը։

Տղամարդն իր վարած Chevrolet Equinox ավտոմեքենայով 61-ամյա կնոջը վրաերթի է ենթարկել մարտի 15-ի երեկոյան։

Տուժածին տեղում օգնություն են ցուցաբերել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Աստվածատուրյանի մեքենան գտել են դեպքի վայրից ոչ հեռու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը