Լրահոս

10.02.2010 16:26


Ալիկ Սարգսյանը կհեռանա առանց լացուկոծի

Ալիկ Սարգսյանը կհեռանա առանց լացուկոծի

-Ուղղակի հայտարարում եմ՝ ինձ համար սև, մութ ամպեր չկան։ Ես շատ սիրով, լավ տրամադրությամբ իրագործում եմ իմ աշխատանքը։ Իմ անձնակազմը, իմ կոլեկտիվն իմ կողքին է, լավ կորիզ ենք ձևավորել։ Նախարարությունում, ենթակա կառույցներում շատ համերաշխ վիճակ է։ Այս պահին որևիցե խնդիր չկա,-ՀՀ ոստիկանությում հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին, թե ճի՞շտ են արդյոք իր պաշտոնանկության մասին խոսակցությունները՝ ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Նա ասել է, թե պաշտոնանկության մասին ընդհանրապես խոսք չկա։

-Ինձ պաշտոնանկ կարող է անել երկրի ղեկավարը։ Ես երկրի ղեկավարի մոտ ամեն շաբաթ եմ լինում, զեկուցում եմ, շատ նորմալ վերաբերմունքի եմ արժանանում։ Կարծում եմ՝ նա իմ աշխատանքներից առանձնապես դժգոհություն չունի։ Եթե ունենա, ինձ կասի ուղիղ։ Սրանք ուղղակի մի քանի արկածախնդիր, ինչ-որ կարոտախտով տառապող մարդկանց, այս պաշտոնի հետ կապված սիրավեպ կառուցած մարդկանց ֆանտազիայի արդյունք են։ Ուրիշ ոչինչ։ Բայց նրանք, իմ կարծիքով, պետք է համբերատար լինեն,-հայտարարել է Ալիկ Սարգսյանը։

-Ո՞ւմ նկատի ունեք։ Հնարավո՞ր է, որ խոսքը Վլադիմիր Գասպարյանի մասին լինի,-հնչել է հարցը։

-Ընդհանրապես որևէ մեկին նկատի չունեմ, մանավանդ ձեր մատնանշած մարդուն,-պատասխանել է Ա. Սարգսյանը։

Ոստիկանապետն ասել է, թե այդ ամբողջը հերյուրանք է, և որ ինքը հանգիստ խղճով աշխատում և իր գործն է անում.

-Ես ոստիկանապետ չեմ ծնվել։ Մի օր եկել եմ, մի օր էլ, բնականաբար, կգնամ։ Հիմա ես շատ հանգիստ եմ, շատ։ Որ օրն էլ որ գնամ, պատվով, արժանապատվությամբ հանգիստ կգնամ։ Ահուդող, վախ, լացուկոծ ինձնից չեք լսի։ Լավ տրամադրությամբ կգնամ,-ավելացրել է Ալիկ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը