Աշխարհ

15.03.2018 18:11


Ադրբեջանում ձերբակալել են մարդու օրգանների վաճառքով զբաղվողների

Ադրբեջանում ձերբակալել են մարդու օրգանների վաճառքով զբաղվողների

Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցը հայտնաբերել է մարդկային օրգանների առք ու վաճառքով զբաղվողներին, հաղորդում է Sputnik Ադրբեջանը։

Իրավապահ մարմիններն ինֆորմացիա էին ստացել, որ միջազգային ընկերությունն անօրինական կերպով Ադրբեջանի քաղաքացիներին ստիպում է վաճառել իրենց օրգանները` դնելով նրանց անելանելի դրության մեջ։

Իրավապահ մարմինները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել և հետաքննություն սկսել։ Հետաքննությամբ պարզվել է, որ մարդիկ, որոնց անունները դեռ չի հրապարակվում, հանցավոր համաձայնության են եկել այլ երկրի քաղաքացիների հետ և կազմակերպել են Ադրբեջանի քաղաքացիների օրգանների առք ու վաճառք։

Ձերբակալվել է և քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քաղաքացի Հուդադատով Վախիդ Փահրադին օղլուի նկատմամբ։ Բերման են ենթարկվել նաև Փահրադիի հետ կապ ունեցող մարդիկ։ Նրանց «զոհերը» հայտնաբերվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը