Խոսրով Հարությունյանն իր թոռնիկի որոշ բառերից սարսափում է
Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը մտահոգություններ ունի, որ հեռուստաեթերի բովանդակության վերափոխման վերաբերյալ Հանրային խորհրդի նախաձեռնությունը կարող է յուրօրինակ մահակ դառնալ հեռուստաընկերությունների համար։
-Նույնիսկ այն չափորոշիչները, որոնք մշակվել են, հրապարակվել, ինձ համար բազում հարցեր են առաջացնում, և ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ զգույշ պետք է լինենք։ Մեր նպատակն ինչ-որ մեկին արգելելը, պատժելը կամ ստեղծագործական ազատությունը կաշկանդելը չպետք է լինի։ Մենք ընդամենը պետք է փորձենք բացատրել, որ կան հանրության համար գերակա հետաքրքրություններ, բարոյական արժեքներ՝ սկսած հայրենասիրությունից, վերջացրած ընտանիքով։ Իմ թոռնիկը հիմա սկսել է այնպիսի բառեր օգտագործել, որ ես սկում եմ սարսափել։ Արդյունքում այդ բոլոր խնդիրները դառնում են ցանկացած ընտանիքում երկարաշունչ քննարկումների առարկա։ Եկեք մենք մեզ ձերբազատենք դրանից։ Սրա մյուս ծայրահեղությունն այն է, որ փորձենք ամեն մի բանաձևում օգտագործել քաղաքական նկատառումներով այս կամ հեռուստաընկերության դեմ, կամ դա հնարավորություն է լռեցնելու համար։ Ես այս վտանգը տեսնում եմ, դրա համար մենք փորձում ենք քննարկել, հասկանալ,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Խ. Հարությունյանը։
Սակայն նա այն կարծիքին չէ, որ հեռուստաեթերի բովանդակության վերաբերյալ սկսված լայնածավալ քննարկումները հայ-թուրքական հարաբերություններից հանրության ուշադրությունը շեղելու փորձ են.
-Ինչ էլ ուզում եք անել, հայ-թուրքական հարաբերությունները կան, կմնան դեռ երկար ժամանակ հանրության հետաքրքրության կիզակետում։ Մեկը մյուսին պետք չէ խառնել, պետք չէ իզուր տեղն արժեզրկել այս նախաձեռնությունները։

7or.am