Աշխարհ

15.03.2018 12:14


Վենգեր. «Ինձ չի զարմացնում Մխիթարյանի այսքան լավ խաղալը»

Վենգեր. «Ինձ չի զարմացնում Մխիթարյանի այսքան լավ խաղալը»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում իտալական «Միլանի» հետ պատասխան խաղից առաջ անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լավ մարզավիճակին:

«Մխիթարյանը շատ արագ հարմարվեց: Կարծում եմ, որ մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին: Հենրիխին լավ ընդունեցինք, և նա արագ հարմարվեց: Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ լինելն օգնեց այդ գործընթացում, ինչպես նաև այն, որ նա արդեն հանդես էր եկել արտասահմանում և գիտեր, թե ինչպես արձագանքել: Երբեք չեմ զարմանում, երբ ֆուտբոլիստները լավ են հանդես գալիս: Հենց դա եմ ակնկալում նրանցից»,-Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը