Ինչպե՞ս է կանոնակարգվում երեխաների անվճար բուժսպասարկումը
Ըստ ՀՀ օրենսդրության՝ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումն անվճար է։ «7օր»-ն ահազանգեր էր ստացել, որ չնայած այդ հանգամանքին՝ երեխաներին բժշկական օգնություն տրամադրելու դիմաց գումար են պահանջում։
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջապահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասել է, որ չնայած նրան, որ երեխաներին անվճար բուժօգնություն է հասնում՝ չափորոշիչների մեջ տարբեր նյուանսներ կան, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել, թե որ դեպքում է սպասարկումը պետպատվերի շրջանակներում, իսկ որ դեպքում՝ վճարովի։
-Հնարավոր է, որ երեխային շտապ օգնության մեքենայով բերեն, բայց ախտորոշումը անհետաձգելի չլինի, և նա վճարովի սպասարկվի, կամ, ասենք, հակառակը՝ տան մեքենայով տանեն, ախտորոշումը լինի վերակենդանացման ախտորոշում և դառնա անվճար։ 3-րդ տարբերակ՝ երեխան կարող է մնչև 5 տարեկան լինել, բայց աշխատանքային ժամից դուրս լինի, ուղեգիր վերցնել չի կարող, բայց վիճակը սուր է, և այդ դեպքում էլ կլինի անվճար։ Պետք է կոնկրետ ախտորոշումը, տարիքը, իրավիճակը ներկայացվի, որ մենք կարողանանք պատասխանել, թե բանն ինչումն է,-նշել է նա։

7or.am