Աշխարհ

15.03.2018 12:01


Ջենարո Գատուզոն` Հենրիխ Մխիթարյանի մասին

Ջենարո Գատուզոն` Հենրիխ Մխիթարյանի մասին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Արսենալի» հետ պատասխան խաղից առաջ խոսել է իր թիմի շանսերի, ինչպես նաև կարծիք հայտնել «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հիշեցնենք` «Միլանի» հետ կայացած առաջին խաղում լոնդոնյան թիմը 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ.

«Մխիթարյանի խաղը շատ է լավացել Անգլիա տեղափոխվելուց հետո: Նա ոչ միայն տեխնիկապես է լավ զարգացած, այլև` բարելավել է իր խաղի արագությունը»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում «Calciomercato»-ն:

Մասնագետի խոսքով իրենք ամեն ինչ կանեն` հաջողության հասնելու համար. «Գիտենք, որ դժվար կլինի, բայց մենք ծնվել ենք պատրաստ: Սա ֆուտբոլ է և չկա ավելի գեղեցիկ բան, քան կանխատեսումները կոտրելը: Այսօր մենք բոլորովին այլ խաղ կցուցադրենք: Հպարտ ենք, որ խաղալու ենք այդպիսի գեղեցիկ և կարևոր մարզադաշտում: Շատ լավ ենք պատրաստվել այս խաղին: Առաջին խաղում ճիշտ մոտեցմամբ չէինք խաղում: Այս անգամ պետք է ավելի կոմպակտ լինենք: Կանենք հնարավոր ամեն բան, ոչինչ չունենք կորցնելու»,-ասել է Գատուզոն:

Հիշեցնենք` «Արսենալ»-«Միլան» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 00:05-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը