Լրահոս

10.02.2010 15:54

Հանրային խորհուրդը ՀՀ նախագահին զեկույց կներկայացնի

Հանրային խորհուրդը ՀՀ նախագահին զեկույց կներկայացնի

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Մուսայելյանը և Հայկ Դեմոյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանի բուհերում և դպրոցներում՝ քննարկելու և լսելու հեռուստաեթերից մատուցվող արտադրանքի մասին կարծիքները։ Նմանատիպ վերջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ։

Հ. Մուսայելյանի խոսքերով՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող որոշ ֆիլմեր, հեռուստասերիալներ և հաղորդումներ երբեմն ոտնձգություն են ազգային արժեհամակարգի դեմ, և դրանց հիմնական թիրախը դառնում են դպրոցականները, զինծառայողները և Սփյուռքը։

Այժմ Հանրային խորհրդում ստեղծվել է մշտական հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրի հեռուստաեթերի հաղորդումների  բովանդակային մասը և դրանց հետևանքները։ Հանձնախմբում ընդգրկված են մասնագետներ, հոգեբաններ, արվեստի գործիչներ, ՀԽ անդամներ և այլն։

-Մենք պարբերաբար անդրադառնալու ենք այս հարցին, անցկացնելու ենք նաև մոնիթորինգային  ուսումնասիրություններ, քննարկելու ենք հանրության հետ և զեկույցի ձևով ներկայացնելու ենք երկրի նախագահին,- ԵՊՀ-ում ելույթ ունենալով՝ ասել է Հ. Մուսայելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։