Լրահոս

10.02.2010 15:45


ՀՀ ոստիկանապետը Վանո Սիրադեղյանից նորություն չունի

ՀՀ ոստիկանապետը Վանո Սիրադեղյանից նորություն չունի

-Ցավոք, նորություններ չունենք,-սա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պատասխանն է հարցին՝ ի՞նչ նորություններ կան Վանո Սիրադեղյանի գործից, քանզի նա, ի թիվս ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից։

-Եթե խոսքը Վանո Սիրադեղյանի մասին է, այս պահին որևէ բան հրապարակել չեմ կարող։ Նորություններ չունենք։ Իսկ Ինտերպոլի աշխատանքները նորմալ կազմակերպվում են։ Այսօր մեր Ինտերպոլը սերտորեն համագործակցում է բյուրոյի մնացած բոլոր մասնակից երկրների հետ։ Բավականին ցուցանիշներ ունենք։ Բայց Վանո Սիրադեղյանի հետ կապված որևէ ցուցանիշ հիմա չունենք, ձեզ որևէ նոր բան ասել չեմ կարող,-ավելացրել է Ալիկ Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը