Վահան Հովհաննիսյան. «Նախկին նախագահները նախկին չեն լինում»
-Իրանը այնքան լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, որ նման դերակատարություն ստանձնելու փորձերը, չեմ կարծում, թե արդյունավետ լինեն։ Վատ չէր լինի, եթե Իրանն իսկապես անշահախնդիր, չեզոք միջնորդի դերակատարություն կարողանար ունենալ, բայց դա այս պահին, ես կարծում եմ, հնարավոր չէ։ Եվ այն պայմաններում, երբ Ռուսաստանը (որը բուֆեր էր հանդիսանում Իրանի և Արևմուտքի միջև) հիմա ակնհայտորեն հակաիրանական դրսևորումներ ունի, չեմ կարծում, թե Իրանին հաջողվի այդպիսի դերակատարություն ստանձնել,-Լեռնային Ղարաբաղում Իրանի դերակատարության մասին խոսելիս ասել է Վահան Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե դաշնակցության ներկայացուցիչների Իրան կատարած այցը կապվա՞ծ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Իրան կատարած այցի հետ, Վ.Հովհաննիսյանը պատասխանել է.
-Դա հետաքրքիր հարց է, որովհետև մի անգամ տվել են Արծվիկ Մինասյանին, և նա ասել է՝ ոչ։ Հիմա դուք ստուգո՞ւմ եք՝ նա ճի՞շտ է ասել, թե՞ ոչ։ Բնականաբար, ոչ մի կապ չունի։Մենք ունենք մեր կուսակցական ծրագրերը, Հայ Դատի գրասենյակները, տարբեր տեսակի կառույցներ ամբողջ աշխարհում և աշխատում ենք։ Հիմա եթե ինչ-որ այցեր համընկնում են, օրինակ՝ մի քանի օր հետո մեր պատգամավոր Ռուզան Առաքելյանը մեկնելու է Լոնդոն, հետո կգա ու դուք կհարցնեք՝ դա կապ ունե՞ր Սերժ Սարգսյանի այցի հետ։
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այցը՝ նա նշել է, որ բոլոր նախկին նախագահները նախկին չեն լինում, և ամբողջ աշխարհում տվյալ երկրի նախկին նախագահին ընդունված է դիմել «պարոն նախագահ». «Նա նախկին նախագահ է, և դա մնում է հավերժորեն։ Իսկ դա որոշակի պարտավորություններ է դնում, և բնական է, որ նրանք ունեն որոշակի դերակատարություններ»։ Նա նշել է, որ նույնիսկ նախկին արտգործնախարարները բավական լուրջ դիվանագիտական պատասխանատվություն են ստանձնում՝ որպես մեդեատորներ, միջորդներ, կողմերին ի մի բերողներ և այլն։
-Առաջին նախագահը դա ամեն օր է անում, ինչո՞ւ չեք հարցնում։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնում է արտասահման, ինչո՞ւ չեք հարցնում՝ ո՞ւմ հետ հանդիպեց, ի՞նչ արեց, ինչո՞ւ գնաց,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am