Լրահոս

07.12.2010 13:30


Վարդան Խաչատրյան. «Որևէ կոնկրետ առաջընթաց Աստանայից դժվար էր սպասել»

Վարդան Խաչատրյան. «Որևէ կոնկրետ առաջընթաց Աստանայից դժվար էր սպասել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին՝ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ասել է, թե ինքը Ղարաբաղի հարցում ոչ մի սպասելիք չուներ:

-Փաստվել է, որ վճռական քայլեր պետք է ձեռնարկվի Ղարաբաղի խնդրի լուծման համար, բայց թե ինչ կա դրա տակ թաքնված, և ինչպես կշարունակվի գործընթացը, չեմ կարող ասել,-ասել է նա։

Ըստ նրա՝ եթե մեր առջև պետք է դնեն նույն այն պայմանները, որ մեկ-երկու անգամ դրվել են որպես հիմնախնդրի կարգավորման հաջորդական քայլեր, դրանք զիջումներ անելու տեսանկյունից իսկապես վտանգ են պրունակում։

Վարդան Խաչատրյանի խոսքերով՝  Աստանայի գագաթնաժողովը չհասավ իր առջև դրված երեք նպատակին՝ ճգնաժամից Աֆղանստանի և Ղրղզստանի դուրս գալու հարցի լուծմանը, «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը և անվտանգության նոր համակրգի ստեղծմանը, և դրա պատճառներից մեկն էլ «Wikileks»-ի հրապարակումներն էին։

-13 կետից բաղկացած վերջնական փաստաթուղթը առլեցուն է հարաբերականությամբ,-ընդգծել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը