ԶԼՄ-ներում լուր տարածվեց այն մասին, որ, ըստ Ձեզ, Ձեր խոսքը քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առնչությամբ մամուլում ճիշտ չի ներկայացվել:
Հիշեցնում եմ, որ վերջերս էլ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման կապակցությամբ, ըստ ԶԼՄ-ների, Դուք արել եք հետևյալ պատմական հայտարարությունը'
Այդ հայտարարությունը հիմք է տալիս արձանագրելու, որ ՍԴ-ի բազմաթիվ որոշումների, բազմաթիվ հատվածներում զետեղված դրույթների կատարումը, տարիներ շարունակ արհամարվում են ՀՀ պետական մարմինների /պաշտոնյանների/ կողմից:
Մասնավորապես, ՀՀ Նախագահի 2008թ. ընտրությունների վերաբերյալ ՍԴ 8.03.08թ.-ի ՍԴՈ-736 որոշման ամենաեզրափակիչ հատվածում բերված է հետևյալ դրույթը, որի կատարման ուղղությամբ, ինչպես ցույց տվեցին վերջին ընտրություները, բացարձակապես ոչինչ չի արվել, այն է'
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի պահանջների համաձայն ՀՀ Արդարադատության նախարարն ուղղակի պատասխանտվություն է կրում այս դրույթի չկատարման համար:
Խնդրում եմ ճշտել' վերը բերված Ձեր հայտարարությունը ճի՞շտ է ներկայացվել ԶԼՄ-ների կողմից:
Հարգանքներով՝ Ռուբեն Թորոսյան,
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ
ՀՀ Արդարադատության նախարարին
ՀՀ Արդարադատության նախարարին
Ճշտում
ԶԼՄ-ներում լուր տարածվեց այն մասին, որ, ըստ Ձեզ, Ձեր խոսքը քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առնչությամբ մամուլում ճիշտ չի ներկայացվել:
Հիշեցնում եմ, որ վերջերս էլ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման կապակցությամբ, ըստ ԶԼՄ-ների, Դուք արել եք հետևյալ պատմական հայտարարությունը'
«Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր որոշում ամբողջական փաստաթուղթ է, ինչից բխում է, որ դրանում ամրագրված դրույթները հավասարազոր իրավական արժեք ունեն, անկախ այն հանգամանքից, թե դրա որ հատվածում են զետեղված»
Այդ հայտարարությունը հիմք է տալիս արձանագրելու, որ ՍԴ-ի բազմաթիվ որոշումների, բազմաթիվ հատվածներում զետեղված դրույթների կատարումը, տարիներ շարունակ արհամարվում են ՀՀ պետական մարմինների /պաշտոնյանների/ կողմից:
Մասնավորապես, ՀՀ Նախագահի 2008թ. ընտրությունների վերաբերյալ ՍԴ 8.03.08թ.-ի ՍԴՈ-736 որոշման ամենաեզրափակիչ հատվածում բերված է հետևյալ դրույթը, որի կատարման ուղղությամբ, ինչպես ցույց տվեցին վերջին ընտրություները, բացարձակապես ոչինչ չի արվել, այն է'
«Ընտրական համակարգի հիմքում պետք է լինի հնարավոր ընտրախախտումների բացառման սկզբունքը: Դրան հնարավոր է հասնել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համակարգի արմատական բարեփոխման արդյունքում միայն»