Աշխարհ

13.03.2018 11:34


Մխիթարյանն ու Օզիլը լռեցրեցին իրենց քննադատողներին. Վենգեր

Մխիթարյանն ու Օզիլը լռեցրեցին իրենց քննադատողներին. Վենգեր

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովել է իր թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանին և Մեսուտ Օզիլին:

«Մխիթարյանն ու Օզիլը գերազանց համագործակցում են միմյանց հետ: Բազմիցս նշել եմ, որ խաղը հասկացող ֆուտբոլիստները միշտ էլ կարող են միմյանց հետ համագործակցել: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ երկու լավ խաղացողներ չեն կարող իրար հետ հանդես գալ: Մխիթարյանն ու Օզիլը լռեցրեցին իրենց քննադատողներին»,-ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Metro-ն:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը