22 տարի առաջ այս օրը՝դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետի և դրա ունեցած հոգեբանական հետևանքների մասին խոսվել է «Հենարան» ակումբում։
-Մարդու տեսակը համարվում է ամենափխրունը, բայց միևնույն ժամանակ մարդը համարվում է ներքուստ ամենաուժեղ դիմադրողական պոտենցիալ ունեցող արարածը,-ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ խոսելով աղետից տուժած մարդկանց հոգեվիճակի մասին։
Նա նաև հավելել է, թե հետազոտությունները ցույց են տվել՝ նման մեծ աղետներից հետո բնակչության շուրջ 3-9%-ը հետտրավմատիկ ստրեսին բնորոշ պահվածք է դրսևորում։ Դա հասարակության այն մասն է, որը այդ հոգեբանական վիճակից առանց լրացուցիչ մասնագիտական օգնության շատ դժվար է դուրս գալիս։
-Անցյալը միշտ շարունակում է մեզ հետևել։ Այն մարդը, ով տեսել է աղետը, ով կորուստներ է ունեցել, նա չի կարող լրիվ խաչ քաշել, փակել դռները եղածի վրա։ Այնպես որ, անպայման և՛ մտածողության, և՛ հույզերի վրա հետքը մնում է։
Հոգեբանը նաև ավելացրել է, թե դեմ է «աղետի գոտի» հասկացությանը, քանի որ դա խարանի պես մի բան է, ինչն ամեն անգամ ժողովրդին ստիպում է վերհիշել և վերապրել այդ դժվարին պահերը։
Հոգեբան. «Ես դեմ եմ «աղետի գոտի» հասկացությանը»