Աշխարհ

12.03.2018 18:16


Մոուրինյոն ասել է, թե ով է ԱՊԼ-ի պատմության վատագույն մարզիչը

Մոուրինյոն ասել է, թե ով է ԱՊԼ-ի պատմության վատագույն մարզիչը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է «Քրիսթալ Փելաս»-ի նախկին մարզիչ Ֆրանկ դե Բուրի քննադատությանը և նրան Պրեմիեր լիգայի պատմության վատագույն մարզիչ անվանել:

Հոլանդացի մասնագետն ավելի վաղ ասել էր. «Ռեշֆորդը պետք է խաղա, որպեսզի բացահայտի իրեն: Շատ ցավալի է, որ նրա մարզիչը Մոուրինյոն է»:

Մոուրինյոն հետևյալ կերպ է պատասխանել նրան. «Դե Բուրը Պրեմիեր լիգայի պատմության վատագույն մարզիչն է: Եթե նա մարզեր Ռեշֆորդին, ապա կարող էր Մարկուսին սովորեցնել պարտվել»:

Հիշեցնենք, որ Դե Բուրը «Քրիսթալ Փելաս»-ից հեռացվել էր ընթացիկ մրցաշրջանի սկզբում, որի գլխավորությամբ լոնդոնյան թիմը պարտվել էր Պրեմիեր լիգայի բոլոր 7 խաղում:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը