Լրահոս

10.02.2010 14:26

Վահան Հովհաննիսյան. «Այդպիսի ուղերձը կարելի է համարել ընդունված պրակտիկա, բայց ոչ պարտադիր»

Վահան Հովհաննիսյան. «Այդպիսի ուղերձը կարելի է համարել ընդունված պրակտիկա, բայց ոչ պարտադիր»

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին անդրադառնալով՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե այդտեղ կարելի է մի քանի բաղկացուցիչ տեսնել։ Նրա կարծիքով՝ ոմանք կարող են դա որպես պարզ քաղաքավարության խնդիր դիտարկել, սակայն իրականում միայն դա չէ, որովհետև նախագահներն իրենց ճամփորդությունների ընթացքում բազմաթիվ երկրների տարածքով են թռչում, բայց այդ երկրների ղեկավարությանը հատուկ ուղերձներով չեն դիմում։

-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձել է իր թուրք գործընկերոջը հիշեցնել, որ գործողությունների հերթականության մեջ այսօր Թուրքիայի հերթն է, և իր ուղերձով, որտեղ խոսվում է ձախողման մասին, փաստորեն  զգուշացվում է, թե գործընթացի ձախողման հնարավորություն կա, և Թուրքիան պետք է հասկանա, որ այդ ձախողման պատճառը կարող է ինքը դառնալ,- ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այդ ամենը, իհարկե, տողատակերում է, սակայն ընդհանուր առմամբ այդպիսի ուղերձը, նրա կարծիքով, կարելի է համարել ընդունված պրակտիկա, բայց ոչ պարտադիր։

-Կարելի էր և չանել,- ընդգծել է Վ.Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։