Լրահոս

12.03.2018 11:53


Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է նաև դատական բժիշկը, ով զննելով դին, հայտնեց, որ ըստ տեղեկությունների, մարմնի վրա կան վնասվածքներ և կոտրվածքներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը սպանություն է, թե վրաերթ, պարզվում է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը